Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.11.2015 | 00:02

Տա Աստված, որ ես խոսեմ իրավախոհությամբ և ունենամ նրա տված շնորհներին արժանի մտածումներ, որովհետև նա ինքն է իմաստության առաջնորդը և իմաստուններին ուղղություն տվողը, որովհետև նրա ձեռքում ենք թե՛ մենք, թե՛ մեր խոսքերը և թե՛ ամեն մի իմաստություն և խելամիտ գործ։ Նա ինձ տվել է եղած բաների մասին անսխալ գիտությունը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը և տարրերի ներգործությունը, ժամանակների սկիզբը, վախճանը և միջին մասը, արեգակի շրջանների փոփոխությունները և եղանակների շրջադարձերը, տարրերի պտույտներն ու աստղերի դիրքերը։
Իմաստություն Սողոմոնի 7. 15-19

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ