Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ուրիշ ո՞վ

Ուրիշ ո՞վ
11.01.2016 | 16:53

Այսօր, Երևանի ժամանակով 21.30-ին, տեղի կոնենա «Ոսկե գնդակի» խաղարկման արարողությունը: Թեկնածուներն երեքն են` Մեսին, Ռոնալդուն, Նեյմարը: Եթե առաջին երկուսը բազմիցս են մասնակցել պատվավոր մրցանակի խաղարկությանը (հիշեցնենք` Մեսին մրցանակի քառակի, Ռոնալդուն եռակի դափնեկիր է), վերջինս համար այն առաջին անգամ է: Ասենք, որ շատերի կարծիքով Մեսին ամենահավանական թեկնածուն է: Ավելին` մի ստված զանգված համոզված է` եթե ոչ Մեսին, ուրիշ` ո՞վ: Ընթերցողին, կարծում ենք, կհետաքրքրի արգենտինացուն բուլղարացի հանրահայտ ֆուտբոլիստ Խրիստո Ստորիչկովի տված գնահատականը. «Մեսին այլևս ոչ մեկի հետ չի մրցակցում: Նա ուրիշ լիգայում է: Ոչ ոք չի կասկածում, որ Լեոն կստանա «Ոսկե գնդակը»: Անհնար է, որ այն ստանա այլ մեկը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ