Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.02.2016 | 00:02

Որդյա՛կ, մի՛ հապաղիր քո մեղքերից դառնալ դեպի Տերը, որպեսզի մեղքերիդ մեջ չմեռնես։ Հույսդ մի՛ դիր անարդար գանձերի վրա, որովհետև դրանք քեզ չեն օգնի բարկության օրը։ Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի և երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մե՛կ լինի։ Լսելու մեջ փութկո՛տ եղիր և պատասխան խոսքի մեջ՝ համբերո՛ղ։ Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ, քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։ Փառքն ու անարգանքը խոսքի մեջ են, և մարդու կործանումը՝ իր լեզվի վրա։


Սիրաքի իմաստությունը 5. 8-15

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ