Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.02.2016 | 00:02

Իմաստությունը բարձրացնում է իր որդիներին և պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Ով սիրում է նրան, կյա՛նքն է սիրում, և ովքեր առավոտից շտապում են դեպի նա, ուրախությամբ պիտի լցվեն։ Ով ունի այն, փառք պիտի ժառանգի, և ուր որ մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը։ Ովքեր երկրպագում են նրան, ծառայում են սրբությանը, և Տերը սիրում է այն սիրողներին։ Ով լսում է նրան, դատելու է ազգերին, և ով իր մտքի մեջ դնի այն, կապրի հույսով։ Ով հավատա, կժառանգի այն, և երբ վրա հասնի չարությունը, նրա սերունդը կհարատևի։


Սիրաքի իմաստությունը 4. 12-17

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ