Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոուրինյոյի ձախողումներից հետո

Մոուրինյոյի ձախողումներից հետո
04.03.2016 | 11:27

Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոյի թույլ տված ձախողումներից հետո Գուս Հիդինկի գալով «Չելսին» սկսել է շնչել, ինչն էլ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին հուշել է հոլանդացի հանրահայտ մասնագետին թիմում պահել որպես ակումբի կառուցվածքային հարցերի գծով անձնական խորհրդատու: Հայտնի է, որ վաթսունիննամյա Հիդինկը ժամանակավորապես է զբաղեցնում թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս պահի դրությամբ դժվար է ասել, թե թիմի գլխավորի հարցում կոնկրետ ում թեկնածությունն է Աբրամովիչի գլխում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ