Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մխիթարյանը հիանալի ձեռքբերում կլինի «Տոտենհեմի» համար»

«Մխիթարյանը հիանալի ձեռքբերում կլինի «Տոտենհեմի» համար»
03.06.2016 | 03:50

Համաձայն բրիտանական Daily Star-ի հաղորդման, Լոնդոնի «Տոտենհեմը» նույնպես միացել է Հայաստանի ազգային ընտրանու և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իր շարքերում ունենալու պայքարին: «Մխիթարյանը կարող է հանդես գալ հարձակման ցանկացած դիրքում՝ աջ եզրում, ձախ եզրում կամ ենթահարձակվողի դիրքում: Հիանալի ձեռքբերում կլինի «Տոտենհեմի» համար: Քրիստիան Էրիկսենի, Էրիկ Լամելայի ու Հարի Քենի հետ նա կդառնա պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը»,- գրում է բրիտանական կայքը:
Տեղեկացնենք, որ մեր ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական թիմերից պայքարում է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալը»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ