ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ավստրիայում մտադիր են քանդել Հիտլերի տունը

Ավստրիայում մտադիր են քանդել Հիտլերի տունը
14.06.2016 | 23:46

Ավստրիական Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը, մտադիր են հողին հավասարեցնել` հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:

«Տունը հողին հավասարեցնելը լավագույն լուծումն է»,-ասել է նախարարը` բացատրելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ տունը չդառնա նացիստական գաղափարախոսության հետևորդների ուխտատեղի: Եռահարկ տունը պատկանում է Պոմեր ընտանիքին: Տարբեր տարիների այստեղ անցկացվել են դասընթացներ, հետո եղել է քաղաքային գրադարան, սահմանափակ կարողություններով մարդկանց կենտրոն: 2011-ից տունը որևէ նպատակով չի օգտագործվել, կարելի է վարձակալել ամսական 4.800 եվրոյով:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ