Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հանդես կգան Եվրոպայի երիտասարդականում

Հանդես կգան Եվրոպայի երիտասարդականում
20.06.2016 | 18:29

Հունիսի 23-ից Թբիլիսիում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի մինչև քսան տարեկանների երիտասարդական առաջնությունը: Սպասվում է, որ Հայաստանը կներկայացնեն չորս ծանրորդ ու երկու ծանրորդուհի: Մեր հավաքականի կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն պատանիների Եվրոպայի ու Հայաստանի մեծահասակների չեմպիոն Ժորժ Եղիկյանն ու Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդների 2015 թ. չեմպիոն, 94 կիլոգրամ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյանը, պատանեկան ու երիտասարդական մրցահարթակներում բազմիցս փայլած, տղամարդկանց Եվրոպայի 2016 թ. առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը, աղջիկներից՝ Սոնյա Պողոսյանն (75 կգ) ու աղջիկների Եվրոպայի 2015 թ. չեմպիոն, գերծանր քաշային Արփինե Դալալյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ