Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պերուում հին քաղաքի մոտ անսովոր շրջանակներ են հայտնաբերվել

Պերուում հին քաղաքի մոտ անսովոր շրջանակներ են հայտնաբերվել
25.09.2016 | 09:08

Երկրաբանները հնդկացիների հնագույն Կվիլկապամպա քաղաքի մոտակայքում բազմաթիվ նոր գեոգլիֆներ՝ երկրի վրա պատկերված երկրաչափական կամ կերպարային պատկերներ են հայտնաբերել: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaelogical Science ամսագրում:

Պերուում հնագույն քաղաքի շրջակայքի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները համակցել են արբանյակային լուսանկարահանման, անօդաչու թռչող սարքերից արված լուսանկարների և ցամաքում արված դիտարկումների արդյունքները: Գիտնականները քարտեզի վրա են տեղադրել բազմաթիվ նոր, նախկինում անհայտ կլոր գեոգլիֆներ, մի քանիսը եղել են պարզապես կլորակներ, հանդիպել են նաև ավելի բարդ պատկերներ: Որոշ պատկերների ներսում կամ շուրջը հայտնաբերվել են քարերի կույտեր: Հետազոտողները կարծում են, որ պատկերները ստեղծվել են 1050-ից 1400 թվականներին Կվիլկապամպա քաղաքի բնակիչների կողմից: Այդ ժամանակ դա խոշոր առևտրային քաղաք էր։

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ