Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը՝ «Օսկար»-ի սեղմ ցուցակում

Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը՝ «Օսկար»-ի սեղմ ցուցակում
27.10.2016 | 17:15

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում» և 9 կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի մրցանակի համար: «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, որ 2015-ին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը: Երևանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցներից մեկում՝ USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում, Մկրտչյանը նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ: Օսկարի 89-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017-ի փետրվարի 26-ին:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ