Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայտնի կդառնա 2017-ի սեպտեմբերի 15-ին

Հայտնի կդառնա 2017-ի սեպտեմբերի 15-ին
11.11.2016 | 12:20

ԱՄՆ-ի նախագահի պոստում միլիարդատեր Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է բացասապես անդրադառնալ 2024 թվի համար Լոս Անջելեսի ներկայացրած օլիմպիական հայտի վրա: Հետաքրքիր է, որ ակտիվ շրջանառության մեջ դրված այս տեսակետի հեղինակներն ընտրությունները հաջողությամբ տապալած դեմոկրատներն են ու ոչ թե հանրապետականները, որոնց շարքից է մեր Դրամփյան ազգանվան հետ կասկածելիորեն շատ նմանություններ ունեցող, Թրամփ ազգանունը կրող նորաթուխ նախագահը: ՈՒ, քանի որ ընտրությունների կայացած լինելու մասով գնացքն արդեն անվերադարձ դուրս է եկել մեկնակետից, եկեք արյուն չպղտորենք, դեմոկրատների ասածների առաջ առանձնապես ականջ չկախենք ու թերթի էջն ավելի առողջ ինֆորմացիայի համար օգտագործենք:


«Օլիմպիադա 2024»-ի մայրաքաղաք դառնալու հայտը վիճարկողները երեքն են՝ այդ նույն Լոս Անջելեսը, իր ակտիվում արդեն երկու անցկացրած օլիմպիադա ունեցող Փարիզն ու Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը: Թե սրանցից որի՞ վրա կանգ կառնի ընտրությունը, հայտնի կդառնա 2017 թվականի սեպտեմբերի 15-ին: Հենց այդ օրն է Լիմայում (Պերու) կայանալու Միջազգային օլիմպիական կոմիտեի 130-րդ նստաշրջանը:


Որպես եզրափակում նշենք, որ Լոս Անջելեսի թեկնածությանը լրջորեն կարող է խոչընդոտել հետևյալ հանգամանքը. երբեք այնպես չի եղել, որ անընդմեջ երեք ամառային օլիմպիադա անցկացվի Եվրոպայից դուրս: Կարող է կյանքում շատ բաների ավանդույթներ չեն պահպանվում, սակայն թույլ տվեք հավատացնել, որ օլիմպիական խաղերը ոչ միայն տնտեսական, ֆինանսական խնդիրներ են, այլև քաղաքական: Ընդ որում՝ ավելի շատ:
Ինչ վերաբերում է քառամյակի մարզական ամենախոշոր միջոցառման մարզական կողմին, որքան էլ տարօրինակ թվա, այն ավելի շուտ ու ավելի շատ ածանցյալ է:
Ասվածն անհեթե՞թ է հնչում:
Ձեզ ընդամենը թվում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ