«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Պոպուլիստական հեղափոխություն Եվրոպայո՞ւմ

Պոպուլիստական հեղափոխություն Եվրոպայո՞ւմ
16.11.2016 | 11:16

Կիրակի օրը Թրամփին հիշեցնող քաղաքական գործիչները հաղթեցին նախագահական ընտրություններում եվրոպական երկու փոքր երկրներում՝ Բուլղարիայում ու Մոլդովայում: Հավանաբար, ազգայնական պոպուլիստը կարող է հաղթել և Ավստրիայում, ևս մեկը հաղթում է նիդերլանդական սոցհարցումներում, նմանատիպ անձինք Իտալիայում ու Ֆրասիայում մի քանի կետով են զիջում իստեբլիշմենտի առաջատար թեկնածուներին: Զիջում են ճիշտ այնքան, որ հիշեցնեն՝ ինչ արդյունքներ ուներ նախընտրական հարցումներում Դոնալդ Թրամփը՝ գրում է Լեոնիդ Բերշիդսկին BloombergView-ում:


Գուցե ճիշտ է շվեդական նեոնացիստական «Հյուսիսային դիմադրություն» շարժումը, որ Ստոկհոլմում շաբաթօրյա երթի ժամանակ հայտարարեց՝ «համաշխարհային հեղափոխություն» է սկսվել: Աջերի վերածննդի որոշակի վկայություններ կան: Վերջին իրադարձությունները առաջին ազդանշանը չէին: Տեղական «Թրամփները» արդեն տրիումֆի են հասել Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, նաև ԵՄ-ին սահմանակից Թուրքիայում: Սակայն ԵՄ-ն իր բազմապատիկ ներկայացված թերություններով հանդերձ՝ շատ ավելի գործունակ է կառուցողական արձագանքել այդ երևույթներին, քան ԱՄՆ-ը:
Բուլղարիայի ու Մոլդովայի ընտրությունների, Ավստրիայի հարցումների արդյունքները շատ ավելի նվազ չարագուշակ են երևում, այդ երկրներում խոշոր հաշվով նախագահի ինստիտուտը արարողակարգային է, այդ պատճառով քաղաքացիների համար համեմատաբար հեշտ է իրենց նախազգուշացումը տեղ հասցնել նախագահական ընտրությունների արդյունքներով՝ չվախենալով հեռու գնացող հետևանքներից:


Հաղթանակի դեպքում, ԵՄ-ի և միգրանտների դեմ տրամադրված «Ազատության կուսակցությունը» Նիդերլանդներում հավանաբար չի կարողանա կառավարություն ձևավորել, որովհետև նրա նախագահ Գերտ Վիլդերսը՝ Պուտինի ֆանատը, հազիվ թե կարողանա կոալիցիոն գործընկերներ գտնել: Նույն պրոբլեմը կարող է խանգարել Իտալիայի «Հինգ աստղ» շարժմանը, որ հինգ կետով առաջ է վարչապետ Մատեո Ռենցիի դեմոկրատական կուսակցությունից: Նույնիսկ իր համար հաջող արդյունքի դեպքում դեկտեմբերի 4-ի հանրաքվեում (սահմանադրական փոփոխության) և հաջորդ ընտրություններում հաղթանակի դեպքում շարժումը անպայման չի գլխավորի կառավարությունը (այդ դասավորության դեպքում իտալացիները, որ հայտնի են իրենց կառավարությունների նկատմամբ անհանդուրժողականությամբ, պարզապես նրանց էլ քաղաքականությունից դուրս կդնեն):


Իհարկե, դա իրավունք չի տալիս իստեբլիշմենտի կուսակցություններին անտեսել աջերի բարձրացրած հարցերը: Հավանաբար ներգաղթի պայմանները ավելի կկոշտանան և ԵՄ երկրների մեծ մասում ներգաղթյալների սոցիալական օգնության ծավալները կկրճատվեն: Երբ աջ ուժերը հասնեն առավել էական ներկայացվածության, նրանք կարող են ճնշում գործադրել կառավարությունների վրա, որ ավելի մեղմ վերաբերվեն Ռուսաստանին՝ աջերի նոր դաշնակցին, որ նրանց է տվել իր քարոզչամեքենան (համենայն դեպս Ֆրանսիայի «Ազգային ճակատի» համար) և գումարները: Սակայն այդ փոփոխությունները հավասարարժեք չեն հեղափոխությանը: Նրանք ազդանշանում են միայն որոշակի վերակառուցման և այն մասին, որ ընտրողները աջացել են:


Կարճաժամկետ հեռանկարում պոպուլիստների առավել մեծ ներկայացվածություն ստանալն ու գործունեության առավել տեսանելիությունը պետք է ԵՄ-ն օգտակար դառնա: Դա կոչնչացնի եվրոպական կենտրոնամետների մեծամտությունն ու չափազանց վստահությունը շատ ավելի վաղ, քան նրանց իշխանությունից դուրս կմղեն նույնքան աննրբանկատ, որքան դեմոկրատներին ԱՄՆ-ում: Անհանգիստ ժամանակներում առավել մեղմ, նվազ որոշակի, նվազ կառավարելի, նվազ կայուն քաղաքական մոդելն ունի բացահայտ առավելություններ առավել հուսալի ու հստակ մոդելից: Փետուրն այդքան կոշտ չի ընկնում գետնին, որքան հրանոթի արկը:
Լեոնիդ ԲԵՐՇԻԴՍԿԻ, Bloomberg


Հ.Գ. Գուցե փետուրը նույնիսկ շոյում է գետինը, իսկ հրանոթի արկը քանդում, բայց աջերի իշխանության գալու հարցը գործնականում լուծում են այսօր իշխանություն ձախերն ու կենտրոնամետները: Եվ համաեվրոպական գործերի ձախողման մեջ պետք չէ այդքան մեղադրել փախստականներին, նրանք ընդամենը ավելի տեսանելի դարձրին խնդիրները, որ բարեկեցիկ Եվրոպան կուտակում էր ու ալարում շոկային լուծումներ տալ՝ փորձելով փափուկ ուժի կիրառմամբ հարթել: Արաբական գարունը չէր կարող հեղափոխական հովերը չտարածել մյուս մայր ցամաքների վրա, իսկ Արևմուտքը վստահ էր, որ ժողովրդավարության վահանը ամեն ինչի սպեղանի է: Բայց այդպես չի լինում, ու հիմա աջերը դա ապացուցում են՝ պոպուլիստական ու ազգայնական գաղափարների վերածնունդով, որոնց ընկալմանը հասարակությունը միշտ ավելի է հակված, քան որևէ այլ գաղափարի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Սոցցանցային գրառումներ

Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք
Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք