Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միթ Ռոմնին՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու

Միթ Ռոմնին՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու
21.11.2016 | 14:43

ԱՄՆ ապագա փոխնախագահ Մայք Փենսը հաստատել է, որ բիզնեսմեն և նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի թեկնածությունը քննարկվում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Շաբաթ օրը Դոնալդ Թրամփը և Միթ Ռոմնին հանդիպել են, երկուսն էլ չեն պատմել ոչինչ, միայն Ռոմնին անվանել է հանդիպումը կառուցողական: «Նրանք լավ հանդիպում են ունեցել: Դա ջերմ և բովանդակալից զրույց էր, ես գիտեմ, որ նա պետքարտուղարի թեկնածու է, ինչպես և մի քանի ականավոր ամերիկացիներ»՝ ասել է Փենսը Fox News-ին:


Հանրապետականների պրայմերիզների ժամանակ մարտին Միթ Ռոմնին ասել էր, որ Թրամփը ոչ եռանդ, ոչ ողջամտություն չունի, որ նախագահ դառնա և մեղադրել էր սարսափ տարածելու, սեքսիզմի ու կեղծավորության մեջ: Այն ժամանակ Ռոմնին Ֆեյսբուքում աջակցություն էր հայտնել Տեխասի սենատոր Թեդ Կրուզին՝ դատապարտելով Դոնալդ Թրամփի «վանող» հայտարարությունները: «Ակնհայտ է մրցակցությունը իսկական հանրապետականության և թրամփականության միջև, որ ասոցացվում է ռասիզմի, քսենոֆոբիայի, սեքսիզմի, անհանդուրժողականության, գռեհկության ու սպառնալիքների հետ»՝ մարտին գրել էր Միթ Ռոմնին:


Կիրակի օրը Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ ուսումնասիրում է պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիասի թեկնածությունը պաշտպանության նախարարի պատոնում: Իր Թվիթերում նա գրել էր, որ Նյու Ջերսիում Մատիասի հետ հանդիպումը շատ տպավորիչ էր, իսկական գեներալների գեներալ: Ջեյմս Մատիասը եղել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ:
ВВС


Հ.Գ. Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ամենից շատ հիշելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպիսին էլ լինեն ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, Քերի-Լավրով հարաբերությունները ընկերական էին: Բոլորը մտածում են Բարաք Օբամայի ու պարտված Հիլարի Քլինթոնի ապագայի մասին, իսկ ի՞նչ է անելու Ջոն Քերին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ