Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պալմիրան ե՞րբ կազատագրվի

Պալմիրան ե՞րբ կազատագրվի
16.12.2016 | 01:08

2016-ը փակում ենք, արդյունքներ ամփոփելը համարյա պարտադիր ծես է, որ կատարվում է ամեն տարեվերջի: Սկսենք Արցախից: 2016-ը դաժան տարի էր՝ Եռաբլուրը վկա: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցնցեց ու համախմբեց, հետո այդ ռեսուրսը ցրվեց: Ապրիլից դեկտեմբեր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին երկու անգամ՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում: Երրորդ հանդիպումը Փարիզում չկայացավ: Նախագահների հանդիպումը գործնականում չունի օրակարգ՝ համաձայնեցված, փոխընդունելի օրակարգ:
Փոխվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ֆրանսիացի Պիեռ Անդրիոյին փոխարինեց Ստեֆանո Վիսկոնտին, դեռ հայտնի չէ՝ ով կփոխարինի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին: Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չկարողացան սահմանին միջադեպերի հետաքննությունների մեխանիզմներ տեղակայել և ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնել շփման գծում՝ նվազեցնելով սադրանքների հնարավորությունը: Բաքուն նրանց տեսնում է մայրաքաղաքներում: Ադրբեջանը վետո է դնում ԵԱՀԿ-ում ֆինանսական հատկացումներին, շարունակում է ռազմական ճանապարհով հարցի լուծման հայտարարությունները՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղությունը շարունակվում է: Ստատուս քվոն հարաբերական կայունությամբ պահպանվում է: Փաստացի՝


1. Լեռնային Ղարաբաղը տարածք կորցրեց՝ հրադադարից հետո առաջին անգամ: Ադրբեջանը ձախողեց բլիցկրիգը:
2. Քառօրյա պատերազմի օրերին փլուզվեց փրկիչ Ռուսաստանի միֆը: Ավելին՝ Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքը չընկալած՝ Հայաստանում չընկալվեց Մոսկվայի խաղաղարար առաքելության պահը, երբ հայկական բանակն անցել էր հակագրոհի: «Իսկանդերները» տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը չվերականգնեցին:
3. Տարեվերջին ՌԴ-ն Պետդումայի պատգամավորների միջոցով հայտնի դարձրեց, որ ՀՀ-ի հետ ընդհանուր զորամիավորում ստեղծելը ՆԱՏՕ-ի դեմ է: Փաստացի՝ Հայաստանն օգտագործվում է ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում իբրև մանրադրամ՝ չունենալով ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ:
4. Քառօրյա պատերազմը բացահայտ դարձրեց ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերների բուն նպատակներն ու գործողությունների տրամաբանությունը: Եզրակացություններ գործողությունների տեսքով Հայաստանը չարեց:
5. Ապրիլից փետրվար ՀՀ-ԼՂՀ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը, որ հանձնարարվել էր մշակել ԱԳՆ-ին, ի հայտ չեկավ, մեղավորը հաստատ Էդվարդ Նալբանդյանը չէ: Կամ՝ Կարեն Միրզոյանը:
6. ԵԱՀԿ համանախագահ ԱՄՆ-ում ընտրություններից հետո իշխանության փոխանցման, Ֆրանսիայում ապրիլ-մայիսին նախագահական, Հայաստանում ապրիլին ԱԺ ընտրությունները վակուում են ստեղծում բանակցային գործընթացում:
7. Քառօրյա պատերազմը հնարավորություն ստեղծեց հրաժարվել մադրիդյան սկզբունքներից, որոնք փակուղի են մտցրել հարցի լուծումը, քառամյա պատերազմում հաղթած Հայաստանը իր շանսը չօգտագործեց:
2016-ը ավարտվում է այն կետում, որտեղից սկսվել էր՝ տագնապների և հույսերի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Համբուրգում համանախագահների հայտարարությունը ոմանք գնահատեցին երկրորդ պատերազմի արգելք Բաքվին: ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ հարցով նոր բանաձև չընդունեց: Երբ ազատագրվի Պալմիրան և սիրիական պատերազմը մոտենա ավարտին, տարածաշրջանը կփորձի վերադառնալ հին կոնֆլիկտներին: Եթե Թուրքիան մինչ այդ նոր պատերազմ սկսած չլինի, ասենք, Իրաքում:

Դիտվել է՝ 2749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ