Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆրանցիսկոս պապ. Չի կարելի սպանել Աստծո անունով

Ֆրանցիսկոս պապ. Չի կարելի սպանել Աստծո անունով
17.01.2017 | 12:18

Կրոնների խաղաղարար պարտավորությունները, զինաթափումը, միգրացիոն ճգնաժամը, հրադադարը Սիրիայում և արարչության պաշտպանությունը՝ այս թեմաներն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արծարծել Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագետներին ուղղված խոսքում՝ փոխանցում է Radio Vaticana-ն: Մեզ ճնշում են լուրերը անմեղ մարդկանց տառապանքների ու զոհվելու մասին, նրանց, որ փախչում են պատերազմից: Պոնտիֆիկոսը պնդում է՝ «ցանկացած կրոն կոչված է խաղաղությունն ամրապնդելու»: Նա աչքերը չի փակում իրողության առաջ, որ վերջին ժամանակներս կրոնական ենթատեքստով բռնությունների պակաս չի եղել:

Հղում անելով Հավանայում Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը և իր Լունդ այցին, պապը հիշեցրել է «անցյալի վերքերն ապաքինելու անհետաձգելի անհրաժեշտության և միասին դեպի ընդհանուր նպատակներ գնալու» մասին: Ֆրանցիսկոս պապը արմատական գաղափարախոսության կյանքի կոչած ահաբեկչությունն անվանել է սպանիչ խելագարություն, որ չարաշահում է Աստծո անունը, որպեսզի մահ սփռի՝ իր կամքն ու իշխանությունը հաստատելու փորձերում. «Այդ պատճառով ես կոչ եմ անում հոգևոր բոլոր առաջնորդներին միասնական լինել, որ ուժեղացած կրկնեն՝ չի կարելի սպանել Աստծո անունով: Արմատական ահաբեկչությունը հոգևոր լուրջ աղքատության պտուղ է, որին հաճախ է ուղեկցում նշանակալից սոցիալական աղքատությունը: Նրանց լիովին կարելի է հաղթել միայն կրոնական ու քաղաքական առաջնորդների համագործակցությամբ»: Միևնույն ժամանակ՝ պետք է պաշտպանել կրոնական ազատության իրավունքը: Ֆրանցիսկոս պապը խնդրում է դիմակայել աղքատությանը, սոցիալական դժբախտություններին ու անարդարությանը, որ դառնում են «պարարտ հող արմատականության աճի» ու պատերազմների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հոգևոր առաջնորդների միասնականության իր քաղաքականությունը կյանքի կոչելով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է հանդիպել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Պապը Կարմիր հրապարակո՞ւմ՝ դա լիովին հնարավոր է՝ ասել է Մոսկվայի կաթոլիկ արքեպիսկոպոս Պաոլո Պեցին, հաղորդել է Radio Vaticana-ն: Կուբայում նրանց հանդիպումը բացել է դռները պապի Ռուսաստան այցի առաջ: Մոնսենյորն ասել է. «Չգիտեմ, որքան երկար պետք է սպասել, սակայն կարծում եմ, որ պապի Մոսկվա ուղևորության հեռանկարն այլևս խնդրահարույց չէ, թեպետ հայտնի չէ՝ երբ կլինի»: Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ Հավանայի հանդիպումից հետո դժգոհ ձայներ լսվեցին, բայց այդ հատուկենտ բողոքներն այսօր այլևս անցյալ են: Պեցին կարծում է, որ նոր հանդիպումը բոլորի համար էլ լավ կլինի՝ Մոսկվայում, թե Հռոմում: Պապը շատ նրբանկատ է, նա երբեք «ուժով չի գործում»՝ հավելել է մոնսենյորը:

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ