Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լոնդոնաբնակ պատմաբանը հայտնաբերել է հին հայերենով Մակեդոնացու կտակը

Լոնդոնաբնակ պատմաբանը հայտնաբերել է հին հայերենով Մակեդոնացու կտակը
01.02.2017 | 23:37

Լոնդոնաբնակ պատմաբան Դևիդ Գրանտը պնդում է, որ տասը տարի փնտրտուքներից հետո հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը: The Daily Mail պարբերականը հրապարակել է կտակի լուսանկարը, որը գրված է հին հայերենով: Փաստաթղթում տեղ են գտել Ալեքսանդրի ծրագրերը կայսրության վերաբերյալ, հրահանգներ իր հուղարկավորության առնչությամբ և ժառանգների անունները:

Գրանտը նշել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու կտակը ոչ ոք չի թաքցրել, հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance (Ալեքսանդրի վեպը) անունով: Ժողովածուն պարունակում է պատմություններ և հեքիաթներ, որոնք պատմում են զորավարի սխրանքների մասին: Պատմությունները գրի են առնվել նրա մահից 100 տարի անց:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ