Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կվերադառնա Ստամբուլ ու կհաստատվի պատրիարքարանում

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կվերադառնա Ստամբուլ ու կհաստատվի պատրիարքարանում
25.03.2017 | 17:31

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից հաղորդագրություն է ուղարկել պոլսահայ մամուլին` հայտնելով, որ առաջիկա օրերին կվերադառնա Ստամբուլ. «Պատրիարքական տեղապահ ընտրվելուց մի քանի օր անց Գերմանիա վերադարձս մի շարք հարցադրումներ է առաջացրել մամուլի ու հանրության մեջ: Այս կապակցությամբ կցանկանայի մամուլի միջոցով մեր հանրությանը փոխանցել հետևյալը.


Տեղապահի ընտրություններից առաջ, բնականաբար, չէի կարող իմանալ, որ տեղապահ եմ ընտրվելու: Հետևաբար, ընտրությունների առթիվ Ստամբուլ էի եկել միայն մի քանի օրով: Տեղապահ ընտրվելուց բացի, ես շարունակում եմ մնալ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ: Թեպետ թեմում ունեմ լիազոր փոխանորդ, սակայն կային նախապես հստակեցված առաջնորդական, միջեկեղեցական ու անձնական մի շարք պայմանավորվածություններ, որոնք իմ կողմից պետք է հարգվեն ու պարտադիր է դրանց իմ անձնական ներկայությունը: Այս պատճառով էլ ստիպված էի տեղապահի ընտրություններից մի քանի օր առաջ վերադառալ Գերմանիա:


Եկեղեցական մեր կանոնների համաձայն` երբ պատրիարքը, տեղապահը կամ առաջնորդը որոշ ժամանակով բացակայում է քաղաքից, նշանակում է փոխանորդ, որ իր բացակայության ընթացքում փոխարինի իրեն ու ստանձնի որոշակի պարտականություններ: Սահակ սրբազանին իմ կողմից տեղապահի փոխանորդ նշանակելը պետք է տեսնել ու հասկանալ այս լույսի ներքո: Ես առաջիկա օրերին պետք է վերադառնամ Ստամբուլ ու վերստանձնեմ տեղապահի իմ պարտավորությունները` բնակություն հաստատելով պատրիարքարանում: Այս մասին պետք է գրավոր տեղյակ պահեմ նաև Արամ ու Սահակ սրբազաններին»:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ