Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

BBC-ին գտել է Հայաստանը Եվրոպայում

BBC-ին գտել է Հայաստանը Եվրոպայում
06.04.2017 | 16:35

BBC-ն նոր հոդված է հրապարակել աշխարհում առաջին քրիստոնյա երկրի` Հայաստանի մասին: «Այս եվրոպական երկիրը քրիստոնեությունը պաշտոնական կրոն է դարձրել 301-ին, և այդ պատմությունը դեռ կարելի է տեսնել այսօր»:


«3 միլիոն բնակչությամբ Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն նշանակալի տեղ ունի հոգևոր պատմության մեջ. շատ պատմաբաններ հավատում են, որ 301-ին առաջին երկիրն էր, որ ընդունեց քրիստոնեությունը: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է, և երկրի բարեպաշտ պատմությանը կարելի է հետևել դրա հնագույն վայրերում ու կոթողներով»,- գրում է լրատվամիջոցը` պատմելով, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչը քարոզեց քրիստոնեությունը, որը երկար տարիներ անց` 301-ին Տրդատ Երրորդ թագավորը հռչակեց պետական կրոն:


Պատմելով Գառնու հեթանոսական տաճարի մասին` BBC-ն նշում է, որ այն եզակի կոթողներից էր, որ քրիստոնեության տարածման շրջանում չոչնչացվեց: «Այսօր այն կանգնած է որպես հայկական նեոհեթանոսության խորհրդանիշ և ամեն տարի ունենում է ավելի քան 136 հազար այցելու` դարձնելով այն Հայաստանի ամենահանրաճանաչ զբոսաշրջային վայրերից մեկը»,- հայտնում է BBC-ն:


Լրատվամիջոցը պատմում է Հայաստանի «հոգևոր մայրաքաղաքի»` Վաղարշապատի մասին` ներկայացնելով Գայանե եկեղեցին, այնուհետև Խոր վիրապի վանքի մասին, որտեղ երկար տարիներ բանտարկված է մնացել Գրիգոր Լուսավորիչը, Զորաց եկեղեցու, խաչքարերի, Քարահունջի մասին: Խոսելով Գեղարդի վանական համալիրի մասին` BBC-ն ընդգծում է, որ այն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրերից է:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ