ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ֆլորիդայի հայերն ու հրեաները միասին կհարգեն Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հիշատակը

Ֆլորիդայի հայերն ու հրեաները միասին կհարգեն Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հիշատակը
19.04.2017 | 14:52

Ֆլորիդայի հայերն ու հրեաները կհարգեն Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի զոհերի հիշատակը, կազմակերպելով «Ժխտում» ֆիլմի ցուցադրությունը։
Միջոցառումը կազմակերպել են B’nai Israe միաբանությունն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերով կոմիտեն, հայտնում է Armenian Weekly-ն։ «Հայկական ու հրեական համայնքները ընդհանուր ցավ ունեն։ Մեր կրոնները կարող են տարբերվել, բայց մեր պատմությունները նույնն են։ Պառակտված ու ոչնչացված ընտանիքները էթնիկ զտումների արդյունք են, որոնք խլել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, ոչնչացրել մարդկանց ու նրանց կենսակերպը, բայց մենք ոչ միայն ողջ ենք մնացել, այլև բարգավաճել, երդվելով հիշել ու երբեք չմոռանալ դա»,- մեկնաբանել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերով կոմիտեի նախագահ Արսինե Գալուստյանը։

B’nai Israel միաբանության ռաբբի Ռոբերտ Սիլվերսը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել պատմության դասերը ու եզրակացություններ անել։

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ