...թե Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի չմասնակցելը եղել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածության արդյունք: Այնուհանդերձ, դա այն դեպքերից է, երբ հաճելին համակցվել է օգտակարի հետ. Ծառուկյանը ևս բացարձակապես շահագրգիռ չի եղել այդ մասնակցությամբ և փաստել է` անիմաստ է:
Այն գումարը, որ պետք է ծախսվի ընտրությունների, քարոզարշավի վրա, այն էլ` երրորդ հորիզոնականը զբաղեցնելու արդյունքով, քանզի ԲՀԿ-ն քաղաքում միշտ պարտվել է, ինքը կօգտագործի «բարեգործության վրա»` փորձելով հնարավորինս պատասխան տալ ընտրությունների ժամանակ Մուկուչյանից արգելված «դափոններով» իրեն տված նամակ-խնդրանքների գոնե մի մասին, ինչին ժողովուրդը դեռ անհամբեր սպասում է: