Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Որոշ գնացքներ արդեն գնացել են»

«Որոշ գնացքներ արդեն գնացել են»
07.07.2017 | 02:07

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուլիսի 6-ին «Անի Պլազայում» կազմակերպել էր կլոր սեղան՝ «Հայաստանի Հանրապետություն՝ երկու տարի ԵԱՏՄ-ում, առաջին արդյունքներ» թեմայով: Ի թիվս բազում մասնակիցների ու հյուրերի՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր: Պատեհ առիթից օգտվելով հարցրի.


-Դուք անկախ Հայաստանի առաջին վարչապետն եք, երբ ստանձնում էիք պաշտոնը, մտածո՞ւմ էիք, որ հետո Հայաստանի Հանրապետությունը եվրասիական զարգացման ճանապարհ կընտրի:
-Այն ժամանակ չկար ԵԱՏՄ՝ առաջին, և երկրորդ՝ այն ժամանակ մենք շատ մեծ հակում ունեինք դեպի Եվրամիություն: Եթե Դուք կարդացել եք իմ «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածը, այնտեղ նաև նշվում է, որ եթե Ռուսաստանը դառնում է ժողովրդավարական պետություն, մեր փոխհարաբերությունները կարող են լինել շատ ընկերական, և չի բացառվում, որ ռուսական ռազմաբազայի գոյությունն էլ Հայաստանում պատճառաբանված լինի: Այն ժամանակվա հնարավորությունների մի մասը հիմա իրականացվում է:
-Դուք Ռուսաստանը համարում եք ժողովրդավարակա՞ն պետություն:
-Համենայն դեպս՝ ոչ ժողովրդավարական չեմ համարում:
-ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո անցած երկու և ավելի տարիները, հաշվի առնելով բոլոր բարդությունները, համարում եք ձեռքբերումի՞, թե՞ կորստի տարիներ:
-Վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ է անցել անդամակցությունից հետո, որ մենք խոսենք արդյունքների մասին: Պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ն ինքը դեռ վերջնականապես կայացած կառույց չէ, մենք ապրում ենք ձևավորման ժամանակաշրջանում: Մենք մտել ենք մի միություն, որտեղ ոչ թե որոշված են խաղի կանոնները, որոնց պետք է ենթարկվենք, այլ մենք նաև այդ խաղի կանոնների ստեղծման ճարտարապետն ենք:
-Ստացվո՞ւմ է ճարտարապետ լինել Հայաստանի դեպքում:
-Աշխատում ենք: Թե ինչ կստացվի, հետո կերևա, ընթացքում արդյունքի մասին ամփոփ տվալներ չեն լինում:
-Հնարավո՞ր է նորից գա գնացքից թռչելու ժամանակը:
-Որոշ գնացքներ արդեն գնացել են:


Ճեպազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 9106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ