Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Adidas»-ով բան դուրս չեկավ, տեսնենք «Macron»-ով ինչ կլինի

«Adidas»-ով բան դուրս չեկավ, տեսնենք «Macron»-ով ինչ կլինի
28.07.2017 | 10:10

2018-ից Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հանդես կգա նոր մարզաշապիկներով: Սա պայմանավորված է նրանով, որ մարզահագուստների տրամադրման հարցում ՈՒԵՖԱ-ն ունի նոր պաշտոնական գործընկեր: Իտալական «Macron» ֆիրման արդեն իսկ պատրաստել է փոքր երկրների հավաքականներին տրամադրվելիք մարզահագուստների դիզայնը; Դրանց յուրահատկությունն այն է, որ մարզահագուստը կկրի տվյալ երկրին բնորոշ տարր: Կոնկրետ Հայաստանի պարագայում որ տարրն է ընտրված, ArmSport.am-ը, որը հեղինակն է այս ինֆորմացիայի, մանրամասներ չի հայտնում:


Լրացուցիչ հայտնվում է, որ իտալական ֆիրման խաղաշապիկներ (ենթադրվում է՝ անվճար) տրամադրելու է ֆինանսական խնդիրներ ունեցող փոքր երկրներին: Հայաստանից զատ, դրանց թվում հիշատակվում են Անդորրան, Բելառուսը, Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Լիխտենշտայնը, Լյուքսեմբուրգը, Սան Մարինոն: Բնականաբար, նկատի են առնված այդ երկրները ներկայացնող ֆեդերացիաները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ