Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Շատ գոհ ենք արդյունքից»

«Շատ գոհ ենք արդյունքից»
28.07.2017 | 10:23

Չեմպիոնների միջազգային գավաթի ընկերական խաղերի շրջանակում «Բարսելոնը» տոնել է երկրորդ հաղթանակը: Մրցակիցը անգլիական «Մանչեստր Յունայթեդն» էր: Կատալոնցիները հաղթել են նվազագույն հաշվով, գոլը հեղինակել է Նեյմարը (հիշեցնենք, որ «Յուվենտուսի» դարպասի երկու գրավման հեղինակն էլ բրազիլացին էր): Անդրադառնալով խաղին՝ ահա թե ինչ է ասել «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Վալվերդեն. «Շատ գոհ ենք արդյունքից: Փորձում էինք վերահսկել խաղի ընթացքը: Չնայած նրան, որ հանդիպումն ընկերական էր, հաղթանակի հասնելու համար մենք ներդրեցինք բոլոր ուժերը: «ՄՅ»-ն շատ լուրջ մրցակից է, այն հաղթել է Եվրոպայի լիգայում: Ես նրան դիտարկում եմ որպես Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերի հավակնորդի: «Մանչեստր Յունայթեդին» հաղթելը յուրաքանչյուր թիմի համար դժվար կլինի: Չէի ցանկանա նրանց հանդիպել Չեմպիոնների լիգայում»:


Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը, փոխարինվել է երկրորդ խաղակեսը սկսվելուց տասնհինգ րոպե անց: Սա երկու հաղթական հանդիպումներից հետո «Մանչեստր Յունայթեդի» վերջին խաղն էր մրցաշարում:
Տեղեկացնենք, որ այս մրցաշարի շրջանակներում «Բարսելոնի» երրորդ՝ վերջին մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»: Նրանց խաղը կայանալու է Մայամիում, հուլիսի 30-ին: Հանդիպմանը չի մասնակցելու Քրիշտիանու Ռոնալդուն:


Այս նույն մրցաշարի շրջանակներում նույն օրը, «Լոս Անջելես մեմորիալ կոլիզեում» մարզադաշտում հանդիպել են և Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեստր Սիթին»: Առաջին խաղակեսում թիմերը կարողացել են անառիկ պահել սեփական դարպասը, սակայն երկրորդում տեղի է ունեցել իսկական «կարկուտ». «քաղաքաբնակները» չորս անգամ խոցել են «արքայականի» դարպասը (գոլերը խփել են Նիկոլաս Օտամենդին, Ռահիմ Ստեռլինգը, Ջոն Սթոունզը, Բրահիմ Դիասը, երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Քևին դե Բրույնեն), «սերուցքայինները կարողացել են առանձնանալ հեղինակության գոլով (Օսկար Արնայիս):
Մրցաշարում հաղթական մրցելույթ է ունեցել նաև «Յուվենտուսը», որը Մայամիի «Հայդ ռոք» մարզադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Պարի Սեն Ժերմենին»: Հանդիպման ընթացքում փարիզցիները երկու անգամ կարողացել են վերականգնել հաշվի հավասարությունը: Թուրինցիներից Մարկիզիոն դարձել է դուբլի հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ