Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հռոմի պապը տուժել է Կոլումբիայում «պապամոբիլով» ուղևորության ժամանակ

Հռոմի պապը տուժել է Կոլումբիայում «պապամոբիլով» ուղևորության ժամանակ
11.09.2017 | 10:33

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կոլումբիայում է, կիրակի օրը նա վնասվածք է ստացել հատուկ զրահապատ մեքենայի՝ «պապամոբիլի» կտրուկ արգելակման պատճառով` Կարթախենա քաղաքում` հայտնում է DPA գործակալությունը։

Պապամոբիլի կտրուկ արգելակման հետևանքով քահանայապետը հարվածել է դեմքը և վնասել ձախ հոնքը: Միջադեպի պատճառ է դարձել ոգևորված հավատացյալների ամբոխը, որը թույլ չի տվել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին անցնել։ Միջադեպը չի ազդել առաքելական այցի գրաֆիկի վրա, որը սկսվել է սեպտեմբերի 6-ին։

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ