ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարքի» մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը

«Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարքի» մինչ այժմ հրատարակված  14 հատորների շնորհանդեսը
11.10.2017 | 13:58

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը:


Շնորհանդեսին մասնակցելեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյան, ՀՀ ԳԱԱ պատմությա ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:
«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նախաձեռնությամբ և անձամբ Արամ Ա կաթողիկոսի հայրենանվեր ջանքերով վերահրատարակվել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, շրջաններին նվիրված հուշամատյանները, ամենատարբեր ուսումնասիրությունները՝ մատչելի դարձնելով դրանք գիտական ու հասարակական լայն շրջաննակներին: Այդ նպատակով ձևավորված Հանձնախումբը հսկայական աշխատանք է տարել Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մեր ժողովրդի պատմությունը և հավաքական հիշողությունը հավերժացնող այս հատորյակների սրբագրական, տեղանունների ու անձնանուների ցանկերի կազմման, լրացումների ու հրատարակության գործում: Խնամքով պահպանվել են յուրաքանչյուր հատորին մաս կազմող բաժինները, քարտեզները, գծանկարներն ու լուսանկարները: Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հատորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապետական օրհնության գիրը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը»,- բացման խոսքում ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` արտահայտելով իր հիաացմունքը իրականացված հսկայածավալ աշխատանքի վերաբերյալ, նաև հատուկ շնորհակալություն հայտնելով մատենաշարի մեկենասներին:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ