Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բայա` Կեսարների անհետացած քաղաքն Իտալիայում

Բայա` Կեսարների անհետացած քաղաքն Իտալիայում
06.12.2017 | 08:39

Վերջերս համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում պատկերված է Կեսարների խորտակված քաղաքը, որ 1700 տարի առաջ անհետացել է Իտալիայի արևմտյան ափերի մոտ և հայտնաբերվել միայն վերջերս:

The Daily Mail-ը հրապարակել է լուսանկարներ, որ արել են տեղանքն ուսումնասիրելու թույլտվություն ստացած ջրասուզորդները: Բայան եղել է առաջին դարի Հռոմի հարուստների քաղաքը և շքեղության ու ճոխության խորհրդանիշ: Ժամանակի ընթացքում քաղաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ, և առափնյա գծի մոտ 400 մետր տարածքն անհետացել է: Նեապոլի բնակիչ Անտոնիո Բուզելոն, որը լուսանկարել է տեղանքը, հայտնաբերել է, որ ճանապարհները, պատերը, խճանկարները և նույնիսկ քանդակները պահպանվել են: «Գեղեցիկ խճանկարները, ջրի տակ սուզված առանձնատները և տաճարները վկայում են տեղանքի հարստության մասին: Դարեր շարունակ սա համարվում էր կարևորագույն հռոմեական քաղաքներից մեկը: Պլինիոս Կրտսերն ապրել է այստեղ և հենց այստեղ է ականատես եղել ու նկարագրել 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումը, որը ոչնչացրել է Պոմպեյը և Հերկուլանումը»,- պատմել է Անտոնիո Բուզելոն:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ