ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ռուսաստանը չի մասնակցի 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերին

Ռուսաստանը չի մասնակցի 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերին
06.12.2017 | 16:49

Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2018-ին Հարավային Կորեայում ձմեռային Օլիմպիադային` «հակադոպինգային համակարգում կատարված շարունակական և աննախադեպ կեղծիքների պատճառով»: Երեքշաբթի Լոզանում տեղի ունեցած նիստից հետո ՄՕԿ-ը հայտարարեց` որոշ ռուս մարզիկներ կարող են անհատապես մասնակցել խաղերին` հանդես գալով չեզոք` օլիմպիական դրոշի ներքո: Ձմեռային խաղերի պատմության մեջ առաջին անգամ է, որ որևէ երկիր զրկվում է մասնակցությունից։

ՄՕԿ-ի աննախադեպ որոշմամբ որակազրկվել է նաև Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, իսկ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ու սպորտի հարցերով փոխնախարար Յուրի Նագորնիխը ցկյանս զրկվել են օլիմպիական ավաններ այցելելու իրավունքից: Ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներից բացի, ՄՕԿ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին 15 միլիոն դոլար վճարել` դոպինգային խախտումների հետաքննության ծախսերը փոխհատուցելու համար: Մոսկվան հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը, որոշ պաշտոնյաներ էլ պնդել են, թե «անհրաժեշտ է բոյկոտել առաջիկա օլիմպիադան»:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ