ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Pew Research Center-ի հետազոտությունը` տարօրինակ արդյունքներով

Pew Research Center-ի հետազոտությունը` տարօրինակ արդյունքներով
15.12.2017 | 13:58

ԱՄՆ-ի Pew Research Center հետազոտական կենտրոնը հասարակական կարծիքի հարցում է արել Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Եգիպտոսում: Մասնակիցների մեծ մասը նշել է, որ Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը սկսել են ավելի կարևոր դեր խաղալ տարածաշրջանում, քան 10 տարի առաջ էր։ 63 %-ը համարում է, որ Թուրքիան սկսել է մեծ դեր խաղալ։ 53 % -ը կարծում է, որ Իրանն ավելի ակտիվ դեր ունի տարածաշրջանում, քան առաջ։ Մեծացել է մարդկանց թիվը, որ համարում են` Սաուդյան Արաբիան ու Իսրայելն են ակտիվացել։ Եգիպտոսը միակ երկիրն է, որ հարցվածների կարծիքով, նվազեցրել է դերը տարածաշրջանում։ Միայն իսրայելցիներն են կարծում, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում նվազել է։ Այդ կարծիքին են հատկապես իսրայելցի հրեաները (45 %), արաբների միայն 29 %-ն է այդպես մտածում։ Լիբանանում բոլորը վստահ են, որ մեծացել է Իրանի դերը։ Թուրքիայում ու Իսրայելում ասում են, որ Իրանի դերը նվազել է։ Միայն Հորդանանն է պնդում, որ տարածաշրջանում սկսել է մեծ դեր կատարել Սաուդյան Արաբիան։ 35 %-ը համարում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում դրական դեր ունի, ԱՄՆ-ը` 27 %-ը։ Իրանի դերը դրական է գնահատում 14 %-ը, Սաուդյան Արաբիայինը` 44 %-ը։

Անցած տասնամյակի համեմատ տարածաշրջանում մեծ դեր խաղացող պետությունների վարկանիշում առաջինը Թուրքիան է` 63 %։ Հորդանանցիների 76 %-ը, լիբանանցիների 63 %-ը, թունիսցիների 59 %-ը, իսրայելցիների 33 %-ը կարծում են, որ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ակտիվությունը բարձրացել է։ Երկրորդը Իրանն է (53 %), հաջորդում են Իսրայելը (46 %), Սաուդյան Արաբիան (41 %), Եգիպտոսը (19 %): Եթե Իրանի դերը տարածաշրջանում ամենաքիչն է խրախուսվում, Թուրքիան առաջ է անցնում իբրև ամենաշատ խրախուսվող պետություն։
Իսրայելում, Հորդանանում, Թունիսում, Լիբանանում, Թուրքիայում ուսումնասիրության շրջանակներում հարցվածներից փորձել են պարզել նրանց վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Էրդողանի, Իրանի նախագահ Ռոհանիի, Սիրիայի նախագահ Ասադի, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի, Հորդանանի թագավոր Աբդալայի, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի նկատմամբ։ Էրդողանն առաջ է անցել բոլորից։ Հորդանանում` 66 %, Թունիսում` 59 %, Լիբանանում` 42 %, Իսրայելում` 15 %։ Ամենաքիչ սիրվածը Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում Նեթանյահուն է, ապա` Ասադն ու Ռոհանին։ Մյուսները նշանակալից զիջում են Էրդողանին տարբեր երկրներում։ 26 %-ը կարծում է, որ 2018-ին քաղաքացիական պատերազմը Սիրիայում վերջնականապես կավարտվի, 32 % -ը ասում է, որ պատերազմը կավարտվի առաջիկա 5 տարում, 29 %-ը ավելի երկար ժամանակ է տալիս։ Առավել լավատես են Հորդանանում ապրող սիրիացիները` 64 %-ը վստահ է, որ պատերազմը կավարտվի 2018-ին: Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի բնակիչները կցանկանային, որ իրենց երկրներում ավելի քիչ փախստականներ լինեին Սիրիայից։

Օզջան ԹԻԿԻՏ, Habertürk


Հ.Գ. Ինչքան մոլագար կա տարածաշրջանում, որ առաջին տեղում են դնում Թուրքիան ու Էրդողանին։ Արևելքի հակասությունները երբեք չեն ավարտվի ու արդեն զարմանալի չեն։ Հազիվ թե Habertürk-ն է այդպես ՙկարդացել՚ Pew Research Center-ի ուսումնասիրության արդյունքները։ Բայց ակնհայտ է չափանիշների ու արժեքների վերագնահատման անհրաժեշտությունը, նույնիսկ եթե հաշվի չառնենք շիա-սուննի փոխհարաբերություններն ու տարածաշրջանի կոնֆլիկտները։ Մտածելու տեղիք տվող արդյունքներ են։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ