Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրամիությունը հրաժարվել է ՌԴ պատժամիջոցները խստացնել

Եվրամիությունը հրաժարվել է ՌԴ պատժամիջոցները խստացնել
01.02.2018 | 00:09

ԵՄ-ն որոշել է չաջակցել հակառուսական պատժամիջոցների խստացմանը` հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո` մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակը»: Միշելն ասել է, որ թեպետ ԵՄ-ն ու ՌԴ-ն ունեն տարաձայնություններ, անհրաժեշտ է կողմերի բաց երկխոսություն` արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար: «Ես Մեդվեդևին ասացի, որ մենք ԵՄ-ում շատ ենք խոսում Ռուսաստանի մասին, բայց չենք խոսում Ռուսաստանի հետ, չենք շփվում: Կարծում եմ` ապագայում օգտակար կլիներ ընդլայնել այդ երկխոսությունն ու դարձնել առավել կառուցվածքային»` ասել է Բելգիայի վարչապետը:
ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներից կորուստները 2014-ից 100 միլիարդ եվրո են` ասել է գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի ղեկավար Վոլֆգանգ Բյուխելեն` հղում անելով Կիլի համալսարանի ուսումնասիրություններին: Նրա խոսքով` կորուստների 60 տոկոսը կրել է Ռուսաստանը, 40-ը` ԵՄ-ն: Դա կոնֆլիկտի չափազանց բարձր գին է` նրա կարծիքով: ԱՄՆ-ը չի ծրագրում առաջիկայում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ` կարծում է Բյուխելեն. «Դա հույս է ներշնչում, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը համաձայնության կգան պատժամիջոցների հարցում և ստեղծված իրավիճակից դուրս գալու որոշումը կարելի է գտնել դիվանագիտական ճանապարհով»: Հունվարի 30-ին Գերմանիայի 5 լատիֆունդիաների ղեկավարներ հանդես են եկել հակառուսական պատժամիջոցների դեմ: Նույն օրը Բելգիայի խորհրդարանում բանաձև է դրվել շրջանառության մեջ ՌԴ պատժամիջոցները հանելու վերաբերյալ:

Lenta.ru


Հ.Գ. Վոլֆգանգ Բյուխելեի լավատեսությունը հազիվ թե ԱՄՆ-ում կիսեն: Իսկ ԵՄ-ն իսկապես կիսում է պատժամիջոցների հարցով` քաղաքականությունը` քաղաքականություն, բայց տնտեսությունը ստիպում է մտածել, թե որքա՞ն արդյունավետ է ԱՄՆ-ի ուղեծրում մնալը, երբ ԱՄՆ-ԵՄ հարաբերություններն արդեն վերածվում են առանձին ճգնաժամի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ