Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գերագույն հոգևոր խորհուրդը դիրքորոշում կհայտնի Պոլսո Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Գերագույն հոգևոր խորհուրդը դիրքորոշում կհայտնի Պոլսո Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի մասին
09.02.2018 | 07:09

Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությամբ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ նոր իրավիճակ է ստեղծվել. Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչում պատրիարքական տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը մեկնաբանել է իրավիճակը. «Բնական է, որ այս գրությանն անդրադարձ պիտի ունենան Պատրիարքարանի եկեղեցական մարմինները: ՈՒստի ստեղծված իրավիճակում պետք է սպասել Պատրիարքարանի պատկան մարմինների որոշմանը: Խնդրին անդրադարձ կունենա Գերագույն հոգևոր խորհուրդն իր առաջիկա ժողովին, փետրվարի 20-ին և կարտահայտի իր դիրքորոշումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է Պատրիարքական տեղապահի և Աթոռի եպիսկոպոսների հետ: Վեհափառ Հայրապետի սպասումն է, որ Աթոռի իրավասու մարմինները ստեղծված կացությունը հաղթահարեն համաձայն Պատրիարքության գործող Սահմանադրության և եկեղեցական ընկալյալ կանոնների, հանդարտ և համերաշխ ոգով»:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ