ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Իսրայելցի հնագետները 1800-ամյա հռոմեական խճանկար են հայտնաբերել

Իսրայելցի հնագետները 1800-ամյա հռոմեական խճանկար են հայտնաբերել
09.02.2018 | 15:17

Իսրայելցի հնագետները Կեյսարի ազգային պարկում հռոմեական ժամանակաշրջանին պատկանող հնագույն խճանկար են հայտնաբերել, որի տարիքը գնահատվում է 1800 տարի: Խճանկարը հայտնաբերվել է առավել ուշ շրջանում կառուցված շինության՝ 1500 տարվա մեծ տան ավերակների տակ, որը ենթադրվում է, որ առևտրի հանրային տարածք է եղել: Գտածոն բարձրորակ նմուշ է 3,5-ը 8 մետրի վրա մակերեսով: Խճանկարի վրա պատկերված են տարբեր չափսերի գունագեղ նախշազարդեր և երկար գրություն հունարենով: Խճանկարում տոգայով երեք տղամարդիկ են:

Դիտվել է՝ 2654

Մեկնաբանություններ