«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Թաներ Աքչամ. Մենք ապացույցներ ունենք, որ Թալեաթ փաշայի արձակած՝ հայերի սպանությունների հրամաններն իրական են

Թաներ Աքչամ. Մենք ապացույցներ ունենք, որ Թալեաթ փաշայի արձակած՝ հայերի սպանությունների հրամաններն իրական են
22.02.2018 | 17:03

«Առավոտը» հարցազրույց է արել թուրք գիտնական Թաներ Աքչամի հետ: Աքչամը զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր հրատարակված իր գրքի («Kiling Orders Taleat Pashas Teiegrams and the Armenian Genocide») բացահայտումներին` Թալեաթ փաշայի արձակած հրամանագրերի բնօրինակներին՝ ասել է. «Հայ մտավորական և Հայոց ցեղասպանությունը վերապրած Արամ Անտոնյանը փնտրել է փաստաթղթեր տեղահանությունների և սպանությունների մասին պատմական արձանագրությունները հաստատելու համար: 1918-ին Հալեպում բնակվող օսմանյան բյուրոկրատ Նայիմ էֆենդին Անտոնյանին է վաճառել Օսմանյան 21 փաստաթղթերի բնօրինակները, իր ձեռագիր հուշագրությունը: Հուշագրությունը ներառում էր 52 բնօրինակ փաստաթղթեր, որոնք Նայիմը ձեռքով արտագրել էր: 1921-ին Անտոնյանը հրապարակել է Նայիմ Բեյի հուշագրությունները, որոնք ներառում էին այդ փաստաթղթերից 14-ը: Այս փաստաթղթերից ոմանք ցեղասպանության ճարտարապետ, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայինն են և պարունակում են հայերի սպանության հրամաններ: Օսմանյան պատմագիտական ընկերությունը 1983-ին հրատարակել է գիրք, որը պնդում էր, որ այս փաստաթղթերը կեղծիք են: ...Երկար տարիների հետազոտություններից հետո ես բացահայտեցի, որ բացակայող ապացույցը անհրաժեշտ էր մերժելու համար թուրքական պատմագրական ընկերության պնդումները: Ես հաստատել եմ, որ Նայիմ Բեյը Հալեպում օսմանյան պաշտոնյա էր: Ես բացահայտել եմ իր հուշագրությունների բնօրինակ պատճենները, և ես ապացուցել եմ, որ ներկայացված փաստաթղթերը իրական են: Մենք այժմ ապացույց ունենք, որը ցույց է տալիս, որ և հուշագրությունը, և Թալեաթ փաշայի սպանությունների հրամանները իրական են»:

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ