ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               

Կաթողիկոսը շնորհավորել է ՀՀ չորրորդ նախագահին

Կաթողիկոսը շնորհավորել է ՀՀ չորրորդ նախագահին
03.03.2018 | 15:38

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արմեն Սարգսյանին` ՀՀ չորրորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը Ձեզ` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դուք ստանձնում եք նախագահի պաշտոնը ազատ ու անկախ մեր պետության նորագույն պատմության այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեր երկիրն անցում է կատարում կառավարման նոր համակարգի` լի առաջընթացի նոր հույսերով ու սպասումներով: ՈՒրախ ենք, որ այս ճանապարհին մեր ժողովուրդը նախագահի պաշտոնը վստահում է Ձեզ, ով ունի կառավարման հարուստ փորձառություն, լայն ճանաչում ու հեղինակություն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ընդարձակ շրջանակներում: Բարձրյալի զորակցությունը և առաջնորդությունն ենք հայցում Ձեզ, մեծարգո նախագահ, որպեսզի Ձեր նախագահության տարիները նորանկախ մեր երկրի պատմության մեջ արձանագրվեն որպես խաղաղության ու անվտանգության ամրապնդման, առաջընթաց ձեռքբերումների և ազգային միասնականության ու համերաշխության զորացման շրջան»:


Վեհափառ Հայրապետը նաև մաղթել է, որ Բարին Աստված ամենառատ Իր շնորհներով օրհնի ընտրյալ նախագահին և արդյունաշատ կյանքի քաջառողջ ու երջանիկ երկար տարիներ պարգևի նրան:
Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ