ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ասում են...

Ասում են...
06.03.2018 | 01:00

...թե ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգևորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատակիցների ստվար խումբ` ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց:

Նախընտրական ողջ ընթացքում նա մերժել է բոլոր այդ կարգի առաջարկները, հանդիպումների գնացել մեն-մենակ: Իսկ Գյումրի կատարած այցի ժամանակ` քաղաքի մատույցներում իրեն ողջունելու կանգնած մարզպետ-քաղաքապետ-պաշտոնյաներին, որոնք նրան աղ ու հաց տալուց հետո ցանկացել են նաև ուղեկցել, խնդրել է «չանել այդ բանը», իսկ երբ այցելել է Գյումրու դպրոցներից մեկը, տեսել է, որ ոստիկաններ կան կանգնած, անչափ զարմացել է: Ի դեպ, այս օրերին որոշվում է նաև, թե որտեղ է ապրելու նոր նախագահը՝ կառավարական առանձնատա՞նը, թե՞ Կոզեռնի թաղամասի իր հարմարավետ տանը:

Դիտվել է՝ 11298

Մեկնաբանություններ