«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Արսենալ»-ը 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

«Արսենալ»-ը 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին
06.04.2018 | 11:32

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հինգշաբթի ուշ երեկոյան սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և մեկ շաբաթից պատասխան հանդիպումից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալու կիսաեզրափակիչ:


Դաշտի տերերից երկուական գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Լակազեթը և Աարոն Ռամսին, հյուրերի միակ գնդակը խփեց Ալեքսանդր Գոլովինը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, 61-րդ րոպեին վնասվածքի պատճառով նրան խաղադաշտում փոխարինեց Ալեքս Իվոբին: ՙԱրսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խաղից հետո ասաց. «Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել, բուժզննում կանցնի, կհասկանանք, թե որքանով է լուրջ: Ամեն դեպքում, Մխիթարյանը, միանշանակ, բաց կթողնի «Սաութհեմփթոնի» հետ կիրակի կայանալիք խաղը»: «Արսենալը» Պրեմիեր-լիգայի հերթական տուրի շրջանակում ապրիլի 8-ին սեփական հարկի տակ կընդունի «Սաութհեմփթոնին»:


Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Հռոմի «Լացիո»-ն 4:2 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգ»-ի, Մադրիդի «Ատլետիկո»-ն 2:0 հաշվով՝ Լիսաբոնի «Սպորտինգ»-ին, գերմանական «Լայպցիգ»-ը 1:0 հաշվով՝ ֆրանսիական «Մարսել»-ին:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ