«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Կանադայում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է մահացել

Կանադայում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է մահացել
07.04.2018 | 21:36

Առնվազն 14 մարդ է մահացել Կանադայի կենտրոնական հատվածում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով:
Ավտոբուսում 28 մարդ է եղել։ Մահացել է 14 մարդ, մնացածը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Humboldt Broncos հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Սասկաչեւան նահանգի մայրուղիներից մեկի վրա։ Իրավապահները իրականացնում են միջադեպի հետաքննություն։

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ