Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կաթողիկոսը հանդիպել է ՀՀ նախագահին և առաջին տիկնոջը

Կաթողիկոսը հանդիպել է ՀՀ նախագահին և առաջին տիկնոջը
15.04.2018 | 00:53

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:

Նորին Սրբությունը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման և մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի: Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան: Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Արմեն Սարգսյանը խոսել են զանազան ծրագրերի մասին:

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ