Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վաղն` անկանխատեսելի օր

Վաղն` անկանխատեսելի օր
18.04.2018 | 22:12

Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վաղը 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ շրջափակել կառավարության շենքը եւ կառավարական այլ շենքերը:

Վաղը նոր կառավարության առաջին նիստն է, որին ենթադրվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Նա հայտարարեց նաեւ, որ հանրահավաքից հետո երթով գնալու են Բաղրամյան պողոտա, «իսկ թե հետո ինչ ենք անելու, ոչ մեկին չենք ասի», ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ եթե պետք լինի գործողություն անել՝ կանենք, եթե ոչ՝ չենք անի:

Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ