Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով
16.05.2018 | 22:59

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Պաղեստինի և Իսրայելի հարաբերությունների սրմամբ պայմանավորված, մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում «բռնության ալիքի» բարձրացմամբ՝ ընդգծելով, որ այն երբեք խաղաղության չի բերում:


«Ես շատ հիասթափված եմ և մտահոգ՝ Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունից, որն անընդհատ մեզ հեռացնում է խաղաղության, երկխոսության և բանակցությունների ուղուց»` հայտարարել է քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթի ժամանակ: «Իմ խորին ցավն եմ հայտնում զոհերի և վիրավորների համար և աղոթում եմ տառապողների համար: Կրկնում եմ, որ բռնության կիրառումը երբեք չի բերում խաղաղության: Պատերազմը պատերազմ է հրահրում, բռնությունը՝ բռնություն: Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին վերականգնել իրենց պարտականությունները, որ հաղթանակ տանի երկխոսությունը, արդարությունն ու խաղաղությունը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ