ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Մեդվեդևան պատրաստվում է վերաիմաստավորելու իրեն»

«Մեդվեդևան պատրաստվում է վերաիմաստավորելու իրեն»
18.05.2018 | 12:53

Մինչև այժմ հայտնի չէ, թե ով է վճարելու Բրայան Օրսերի մոտ Եվգենյա Մեդվեդևայի մարզումների, Կանադայում բնակվելու ծախսերը: «Սամբո-70» ակումբը, որտեղ այս տարիներին մարզվել է Մեդվեդևան, նման գումարներ չունի, իսկ թե ինչպիսին կլինի ֆեդերացիայի որոշումը, պարզ չէ: Սակայն սրանց կողքին պիտի չմոռանալ, որ Մեդվեդևան էլ ճանապարհին ընկած հասարակ «քար» չէ` նա կա ու մնում է համաշխարհային սպորտի թանկագին ադամանդներից մեկը, ու նրան ֆինանսավորող հաստատ կգտնվի եթե ոչ պետական օղակում, ապա առնվազն մասնավորի շրջանում:


Ըստ եղած տեղեկության, կանադացին յուրաքանչյուր ժամի համար վերցնում է ոչ պակաս հարյուր դոլար: Սա նշանակում է, որ մարզուհու յուրաքանչյուր օրվա մարզումը կպահանջի հինգ հարյուր և ավելի դոլար: Եթե նկատի ունենանք, որ մարզուհու տաղանդի հետագա ծավալումը պահանջում է հավելյալ պարապմունքներ, վճարի գումարն ավելի խոշոր տեսք է ստանում, իսկ այդ լրացուցիչ պարապմունքներն անհրաժեշտություն են, ու ահա թե ինչու: Մեկնաբանության համար լսենք Օրսերին. «Մեդվեդևան պատրաստվում է վերաիմաստավորելու իրեն: Չնայած նրա ունեցած բոլոր տիտղոսներին` ես զգում եմ, որ դա սառցալեռան երևութական մասն է, նա կարող է շատ ավելին անել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ