Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց
14.06.2018 | 10:36

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց զանգվածային բողոքի ակցիաներից հետո` իր քայլը բացատրելով Բիձինա Իվանիշվիլու հետ տարաձայնություններով: «Մենք ունեցել ենք որոշ տարաձայնություններ իշխող կուսակցության ղեկավարի հետ: Ես կարծում եմ` եկել է պահը, երբ ղեկավարը պետք է նոր կառավարություն կազմավորելու հնարավորություն ստանա»,- ասել է Կվիրիկաշվիլին: Թբիլիսիում մայիսի վերջից չեն խաղաղվում բողոքներն ու միտինգները` անցած տարեվերջին դեռահասների սպանության արդար հետաքննության պահանջով: Բողոքողները, նրանց հետ և սպանվածների հարազատներն ու ընդդիմադիր կուսակցությունները, պահանջում էին սպանության մեղավորներին պատժել և վարչապետի հրաժարականը: Գլխավոր դատախազն արդեն հրաժարական էր տվել: 50-ամյա Կվիրիկաշվիլին, ում համարում էին Իվանիշվիլու դրածոն, վարչապետ էր 2015-ից: Նրա հրաժարականով` Վրաստանի Սահմանադրության համաձայն, հրաժարական է տալիս և կառավարությունը: Իշխող կուսակցությունը 7 օրում պետք է նախագահին ներկայացնի կառավարության նոր կազմը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետք է 7 օրում նախարարների նոր կաբինետը ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:


2017-ի դեկտեմբերին Թբիլիսիում սպանվեցին 16 տարեկան դպրոցականներ Դավիթ Սարալիձեն ու Լևան Դադունաշվիլին: Դաժան սպանությունը քաղաքի կենտրոնում մեծ արձագանք ստացավ Վրաստանում և կես տարի բողոքները չեն դադարում: Մեղադրյալների աթոռին իբրև սպանության կասկածյալներ հայտնվեցին 2 անչափահասներ: Դատախազությունը մեղադրեց նրանց Սարալիձեի խմբակային, իսկ մեկին` Դադունաշվիլու սպանության մեջ: Մայիսի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը կասկածյալներից մեկին մեղավոր ճանաչեց Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ: Երկրորդ մեղադրյալի հանցանքը դատարանը վերաորակավորեց` ճանաչելով ոչ թե սպանության մեջ մեղավոր, այլ կանխամտածված սպանության փորձի: Երկուսն էլ անմեղ ճանաչվեցին Դավիթ Սարալիձեի խմբային սպանության մեջ: Դատավճռի հրապարակումը զայրույթի ալիք հարուցեց դատարանի դահլիճում ու սպանվածներից մեկի` Դավիթ Սարալիձեի հոր` Զազա Սարալիձեի ընդվզումը, որ մինչ այդ դատախազությանը մեղադրել էր ոչ օբյեկտիվ հետաքննության մեջ: Հունիսին հանրահավաքները շարունակվեցին և գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական տվեց: Բողոքավորները չցրվեցին, այլ շարժվեցին դեպի խորհրդարանի շենք:

Կվիրիկաշվիլին փորձեց նրանց հետ հանդիպել ու նրա վրա շշեր նետվեցին` «Հեռացիր» կոչերով: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի նախկին վարչապետ ու «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կոշտ քննադատել է կառավարության գործունեությունը և պահանջել վարչապետի հրաժարականը, բայց մերժում է ստացել: Վրաստանի ամենահարուստ մարդը` 62-ամյա բիզնեսմեն Բիձինա Իվանիշվիլին 2012-2013-ին գլխավորում էր կառավարությունը, իսկ հետո հեռացավ քաղաքականությունից: Շատ փորձագետներ ասում էին, որ նախկին վարչապետը շարունակում է վերահսկել իշխանության իրական լծակները: «Վրացական երազանքը» 2012-ին խորհրդարանական ընտրություններում հաղթեց Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությանը, հաղթեց նաև 2016-ին: Այս տարվա գարնանը Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ քաղաքականություն և գլխավորեց իր հիմնադրած «Վրացական քաղաքականություն» կուսակցությունը:

BBC


Հ.Գ. Ամենայն հավանականությամբ` հենց «Վրացական քաղաքականությունը» կհաղթի 2020-ի խորհրդարանական ընտրություններում, որից հետո Բիձինա Իվանիշվիլին նորից կնշանակվի վարչապետ` ձեռքում պահելով նաև «Վրացական երազանքը», որ նրան հնարավորություն կտա կոալիցիոն կառավարություն կազմել ու մեծամասնություն ստանալ խորհրդարանում` փակելով ընդդիմադիր կուսակցությունների մուտքը խորհրդարան: Չի բացառվում, որ հիմա հենց Իվանիշվիլին ստանձնի վարչապետի պաշտոնը, թեպետ առավել հավանական է, որ Վրաստանի վարչապետ նշանակվի նրա հավատարիմներից ևս մեկը: Տարածաշրջանում հրաժարականների ալիքը շարունակվում է, առայժմ միայն բռնապետություններն են դիմադրում` ապրիլի 11-ին Ալիևը արտահերթ ընտրություններում ինքն իրեն նորից նախագահ նշանակեց, հունիսի 24-ին նույնը կանի Էրդողանը Թուրքիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ