Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է վիրահայ ուխտավորների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է վիրահայ ուխտավորների հետ
27.06.2018 | 09:52

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Վիրահայոց թեմի Ախալցխայի ուխտավորների հետ: Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է ուխտագնացության ծրագրի մասին` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար: Հայր Սուրբը նաև ուխտավորների սերն ու զորակցությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` մտահոգություն հայտնելով եկեղեցական կյանքի վերջին օրերի զարգացումների առնչությամբ:

Ամենայն Հայոց Հայրապետը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես սիրով է ընդունում ուխտի եկած իր զավակներին: Նորին Սրբությունն ընդգծել է, որ հովվապետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, անսակարկ սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: Գարեգին Բ Վեհափառը նշեց, որ Ջավախքի հայությունն ամուր կամուրջ է հայ-վրացական բարեկամական հարաբերություններում: Հայոց հովվապետը հորդորել է ուխտավորներին շարունակել ապավինել հայ ժողովրդի սրբություն սրբոցին` Սուրբ Էջմիածնին` մշտապես իրենց հոգում վառ պահելով պայծառ գալիքի հույսը։

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ