ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` առանց Գերմանիայի

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` առանց Գերմանիայի
28.06.2018 | 13:17

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Ռուսաստանից վերադառնում է տուն: Աշխարհի առաջնության խմբային մրցաշարի երրորդ տուրում Գերմանիան 0:2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային և 3 միավորով վերջին տեղը գրավեց F խմբի մրցաշարային աղյուսակում: Խմբում 6-ական միավորով առաջին երկու տեղերը գրավեցին և փլեյօֆում հանդես գալու իրավունք ստացան Շվեդիայի և Մեքսիկայի հավաքականները, որոնց հանդիպումը երեկ ավարտվեց շվեդների հաղթանակով՝ 3:0 հաշվով: Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան իր պատմության ընթացքում առաջին անգամ է ձախողվում աշխարհի առաջնության խմբային խաղերում և չի անցնում հաջորդ փուլ:
E խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Բրազիլիայի հավաքականը՝ վերջին տուրում 2:0 հաշվով պարտության մատնելով Սերբիայի թիմին: 5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շվեյցարիայի հավաքականը՝ ոչ-ոքի՝ 2:2 ավարտելով հանդիպումը Կոստա Ռիկայի թիմի հետ:


1/8 եզրափակչի հերթական երկու զույգերն են՝ Բրազիլիա-Մեքսիկա և Շվեդիա-Շվեյցարիա, որոնք կհանդիպեն հուլիսի 2-ին և հուլիսի 3-ին: Այսօր կկայանան աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին չորս հանդիպումները՝ Անգլիա-Բելգիա և Պանամա-Թունիս՝ G խմբում, Սենեգալ-Կոլումբիա և Ճապոնիա-Լեհաստան՝ H խմբում: 1/8 եզրափակիչի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 30-ին:

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ