ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱԱ-2018. Խորվաթիան մեծ դժվարությամբ դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԱԱ-2018. Խորվաթիան մեծ դժվարությամբ դուրս եկավ 1/4 եզրափակիչ
02.07.2018 | 13:21

Խորվաթիա-Դանիա հանդիպումը հախուռն սկսվեց, արդեն 4-րդ րոպեին թիմերը մեկական գոլ էին փոխանակել: Առաջին րոպեին Դանիայի ընտրանու կազմում աչքի ընկավ Յորգերսենը: Նրան 4-րդ րոպեին պատասխանեց Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը:

Դրանից հետո խաղի տեմպը կոտրվեց և թիմերը աչքի չընկան լավ խաղով: 90 րոպե թիմերը ոչ-ոքի գրանցեցին` 1:1: Լրացուցիչ ժամանակում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Լուկա Մոդրիչը 116-րդ րոպեին վրիպեց: Ամեն ինչ որոշվեց 11-մետրանոց հարվածներով: Երկու դարպասապահներն էլ հրաշալի գործեցին: Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները ավելի դիպուկ գտնվեցին և հարվածաշարում հաղթեցին 3:2 հաշվով: 1/4 եզրափակիչում Խորվաթիայի ընտրանին կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ