Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ի պաշտպանություն կաթողիկոսի՝ Մայր Աթոռի բակում քաղաքացիներ են հավաքվել

Ի պաշտպանություն կաթողիկոսի՝ Մայր Աթոռի բակում քաղաքացիներ են հավաքվել
15.07.2018 | 17:48

Երեկ Գնդեվանքի տարածքում տեղի ունեցած զարգացումներից հետո Էջմիածնում` Մայր Աթոռի տարածքում, հավաքվել են հարյուրավոր հավատացյալներ՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ողջունելու ու նրա օրհնությունը հայցելու նպատակով։


Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ժամանելուն պես, շրջապատել են հավատացյալները, և Գարեգին Բ Վեհափառը օրհնել է իրեն մոտեցող բոլոր քաղաքացիներին:

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ