ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ասում են...

Ասում են...
17.07.2018 | 01:22

...թե Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սևանում. շաբաթ-կիրակի օրերին նա փորձում է այնտեղ թոթափել հեղափոխության ծանր հոգսը (շատերը վերջին «լայվի» ընթացքում նկատեցին նրա արևայրուքը)։ Այդ նույն ընթացքում նրա ակտիվիստները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ «տրոյկաների» ֆունկցիա. խոսքը հատկապես ՔՊ-ականների մասին է, որոնք տեղերում սկսել են կիրառել հեղափոխական վերահսկողության մեխանիզմներ՝ փոխարինելով պետական ապարատին։

Իրավիճակը լարված է հատկապես Շիրակի, Լոռու և Արարատի մարզերում, որտեղ նիկոլականները գործեր հավաքելու, բոլորի նկատմամբ հսկողություն սահմանելու գործընթացներ են սկսել և իրենց ծանոթ-մտերիմներին հորդորում են՝ «ում մասին ինչ գիտեք՝ գրեք»։ Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը Սյունիքի մարզում հայտարարում էր, թե բացահայտումների հարցում պետք է զերծ մնալ 37 թվականի սինդրոմից։ Երևի արտաքին աշխարհի ականջի համար էր ասում։

Դիտվել է՝ 20971

Մեկնաբանություններ