Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եթե ՆԱՏՕ-ն հնացել է, ինչու՞ է Պուտինը համառորեն պայքարում նրա դեմ

Եթե ՆԱՏՕ-ն հնացել է, ինչու՞ է Պուտինը համառորեն պայքարում նրա դեմ
26.07.2018 | 11:45

Նախագահ Թրամփը գուցե կարծում է, որ ՆԱՏՕ-ն հնացել է, բայց Վլադիմիր Պուտինը` ակնհայտորեն ոչ: ՌԴ նախագահը առաջվա պես լի է էնտուզիազմով, երբ հարցը վերաբերում է ալյանսի ընդլայնման կասեցման էքստրեմալ ու երբեմն հակաարդյունավետ միջոցներին, որ ցույց տվեց ոչ բնորոշ վեճը Կրեմլի ու Հունաստանի սովորաբար ռուսամետ կառավարության միջև` գրում է The Washington Post-ը:

Խնդիրները սկսվեցին հունիսին, երբ տասնամյակներ ձգվող վեճերից հետո Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը վերջապես Մակեդոնիայի հետ համաձայնության հասավ այդ պետության անվանման հարցում, որ վիճարկում էր, երբ քառորդ դար առաջ Մակեդոնիան անկախացավ: Հարևանի` Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն անունն ընդունելու փոխարեն Հունաստանը համաձայնեց այլևս չարգելափակել բալկանյան փոքրիկ երկրի մուտքը ՆԱՏՕ ու ԵՄ: Հունաստանի իշխանությունների համաձայն` Ռուսաստանը փորձել է կաշառել հույն հոգևորականներին ու պաշտոնյաներին, որ նրանք ընդդիմանան համաձայնությանը: Մակեդոնիայի վարչապետի խոսքով` Մոսկվան հարյուր հազարավոր դոլարներ է փոխանցել Հունաստանում ՆԱՏՕ-ի հակառակորդներին` ներառյալ ֆուտբոլային խուլիգաններին, որ անկարգություններ սարքեն: Ռուսաստանը նաև փորձում էր կանխել Չեռնոգորիայի մուտքը ՆԱՏՕ: Մակեդոնիայի պատճառով վեճը հիշեցնում է, որ Ռուսաստանի իբրև գերտերության կարգավիճակը վերականգնելու իր ձգտումների մեջ Պուտինը հաճախ չափն անցնում է: Թրամփի օգնությամբ կամ առանց նրա` Մակեդոնիան, հնարավոր է անդամակցի ՆԱՏՕ-ին:
The Washington Post


Հ.Գ. Պուտինը համառորեն պայքարում է ՆԱՏՕ-ի դեմ, որովհետև ՆԱՏՕ-ն համառորեն համարում է, որ Ռուսաստանը սպառնալիք է բալկանյան երկրներին ու Արևելյան Եվրոպային: Իրականում ՆԱՏՕ-ն ոչ էլ սպասում է, որ Մոսկվան հարձակվելու է այդ երկրներից որևէ մեկի վրա, ՈՒկրաինան հիանալի առիթ տվեց, որ ՆԱՏՕ-ն նոր ՙգործ՚ գտնի իր համար Եվրոպայում, հետո սպառազինությունների մրցավազքը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև դարձավ մրցակցություն, որտեղ ոչ ոք չի ուզում զիջել` համարելով ազգային անվտանգության խնդիր, իրականում զենք են արտադրում ու վաճառում: Եվ քաղաքականությունն էլ կրակին յուղ է լցնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ