ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ասում են...

Ասում են...
31.07.2018 | 02:05

...թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սևանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, և Կոնդի ամառանոցի։

Բաղրամյան-26-ը «պահվել» է որպես «ընդունարան», որը կօգտագործվի Ֆրանկոֆոնիայի հյուրերի, Գերմանիայի կանցլերի ընդունելության ժամանակ։ Սեփական արտքաղաքական օրակարգի բացակայությամբ աչքի ընկած, արտքաղաքական բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծած Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում փորձում է ցուցադրել իր բոլոր «կառավարական» հմայքները, բարձրաստիճան հյուրերի ընդունելությունը կազմակերպելով «պարապ մնացած» Բաղրամյան-26-ում, երբ ոչ միայն որևէ լումա չունի նրանց Հայաստան հրավիրելու գործում, այլև ԱԳՆ-ի հետ անում են ամեն ինչ, որ Բաղրամյան-26-ի ապագա «տեր» Արմեն Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի օրերին ընդհանրապես «չերևա», չողջունեն նրան այնպես, ինչպես իրեն են ողջունում։ «Խանդում է ահավոր»,- ասացին։

Դիտվել է՝ 24412

Մեկնաբանություններ