ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իր ոտքով էր կալանավորման եկել

Իր ոտքով էր կալանավորման եկել
18.01.2019 | 01:52

Մինչ այս օրերին ՀՀ երկրորդ նախագահի կալանքի և ազատման հարցն է լուծվում, իշխանությունը չգիտի իրավական ինչ ձևակերպումներով հիմնավորի առաջադրած մեղադրանքը, մի հետաքրքիր, նաև զավեշտալի դրվագ մեզ հայտնի դարձավ: Երբ դատարանը երկրորդ անգամ կալանավորման մասին վճիռ է հրապարակում, Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով դատական ակտի իրագործմանը, անմիջապես վերցնում է հագուստների ճամպրուկը և ուղևորվում կալանատուն:
Երբ ներս է մտնում, աշխատակիցները խառնվում են իրար. «Պարոն Քոչարյան ինչի՞ համար եք եկել»: Քոչարյանը հայտնում է դատարանի վճռի մասին, նրան խնդրում են մի քանի րոպե սպասել, հետո, իրար հերթ չտալով, ղեկավարներին հայտնում են Քոչարյանի «անսպասելի» այցի մասին, նոր միայն վերջինիս ուղեկցում դեպի խուց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ