ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ոստիկանական համակարգում լուրջ դժգոհություն կա

Ոստիկանական համակարգում լուրջ դժգոհություն կա
25.01.2019 | 11:21

Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ մեկ ամսվա ընթացքում, նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաև կադրային փոփոխություն: Զորօրինակ, ոստիկանական համակարգում` կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր (համաձայն որի` վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, սակայն ընդամենն ազատվել էր աշխատանքից), այլև երկրում տիրող օպերատիվ վիճակը:
Մամուլում և սոցցանցերում «թրենդի» վերածված այս թեման լուրջ «անհանգստության» պատճառ է դարձել: Որոշ տեղեկություններով` սոցհարցումներ են կազմակերպվել «հանուն» գործող ոստիկանապետի, ընդդեմ նոր թեկնածուների: «Աշխատանքներին» լծվել է ոչ միայն ոստիկանական ողջ համակարգը, այլև (որոշ տեղեկությունների համաձայն) «դրսի աշխարհը»: Այս համատեքստում հնչում է Վալերի Օսիպյանի մտերիմ, ռուսաստանցի օլիգարխ Մոնարխի (Արմեն Գինոսյան) անունը իր ողջ ռեսուրսներով հանդերձ: Պնդում են, թե օլիգարխն անում է ամեն ինչ, որպեսզի «անհրաժեշտ տվյալները» դրվեն վարչապետ Փաշինյանի սեղանին ու վերջինս հետ կանգնի ոստիկանապետին փոխելու իր մտադրությունից: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, ոստիկանական համակարգում շատ լուրջ դժգոհություն կա այս առիթով:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4144

Մեկնաբանություններ